Օշական գյուղում տուն է այրվել. կա զոհ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Օշական գյուղում վաղ առավոտյան տուն է այրվել. կա զոհ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է պացիենտներից մեկի մեղքով

Նշվում է, որ ահազանգն Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ 

Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է. հայտնի է` ինչ է այրվել