Հնարավո՞ր է «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտադրել նաև Հայաստանում. Ավինյանի պատասխանը

Երևանում գործող Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հնարավոր է պատրաստել պատվաստանյութի բաղադրիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik․ «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է արտադրվել Երևանում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Սպուտնիկ V»-ին վստահում են. Ավանեսյանն ու Ավինյանն ասացին` ինչու են ընտրել «AstraZeneca»

Պատվաստանյութի` Ռուսաստանի և Հայաստանի համատեղ արտադրության վերաբերյալ հարցերին փոխվարչապետ Ավինյանը դժվարացավ պատասխանել, նշեց միայն, որ հնարավորությունները պետք է հետազոտել

«Ենթադրում եմ՝ մեր կենսաբանության ինստիտուտում է դա հնարավոր կազմակերպել: Ռուս գործընկերների հետ պետք է մանրամասն հասկանալ՝ ինչ չափով, որ կոմպոնենտներով այդ արտադրությունը հնարավոր կլինի կազմակերպել այստեղ», - նշեց Ավինյանը:

Նրա խոսքով` Երևանում գործող Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հնարավոր է պատրաստել պատվաստանյութի բաղադրիչները։

Հաջորդ շաբաթ Հայաստանը 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա. նախարար