Հաջորդ շաբաթ Հայաստանը 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա. նախարար

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` 100 000 դեղաչափ չինական պատվաստանյութ ենք ստանալու 50 000 անձի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik.  Հաջորդ շաբաթ Հայաստանը 50 000 դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահսության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Չինական պատվաստանյութը հասանելի է լինելու 18-ից բարձր բոլոր այն անձանց, որոնք պատվաստվելու ցանկություն կհայտնեն»,–ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով` 100 000 դեղաչափ պատվաստանյութ են ստանալու 50 000 անձի համար։ Նա հիշեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը, բացի «Յանսենի» արտադրության (Johnson & Johnson), 2 դեղաչափով են պատվաստում։

Հիշեցնենք` նախարարն այսօր պատվաստվեց կորոնավիրուսի դեմ. նա «Աստրազենակա» պատվաստանյութն էր նախընտրել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 808–ով և դարձել 214872։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել