Արին գյուղում դպրոցի տանիք է այրվում

Դպրոցի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ է աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Վայոց Ձորի մարզի Արին գյուղի դպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ստեփանակերտում երիտասարդ տղամարդ է կախվել. դիակը հայտնաբերել է տատը

Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհ մասին ահազանգը ստացել է այսօր`ժամը 16:16-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին։

ԱԻՆ–ը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Մասիսում 63–ամյա քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել. փրկարարները կանխել են