ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ խոսել է Արցախի մասին

Էնթոնի Բլինկենը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորմանը: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն

«Պետքարտուղարն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շարունակումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կայուն կարգավորման որոնմանը»,-ասվում է պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել ավելի քան 100 մլն դոլար հատկացնել ՀՀ–ին և Արցախին