Ադրբեջանցիները Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում կրկին առաջ են եկել

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը և Նոր Ղազանչիի գյուղապետը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ են հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Ադրբեջանցիներն Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից իրենց դիրքից  կրկին առաջ են եկել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Քանի եկեղեցի է ավերվել Արևմտյան Հայաստանում, քանիսը՝ Արցախում․ Այվազյանը թվեր ներկայացրեց

«Այո, կրկին առաջ են եկել։ Այնքան են առաջ եկել, ինչքան երեկ հետ էին գնացել»,–ասաց Բախշիյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ տեղի ղեկավարությունը հետևողական է, այս պահին զբաղվում են այդ հարցով:

Նոր Ղազանչիի գյուղապետ Ռուսլան Առստամյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հիմա ադրբեջանցիների դիրքերը գտնվում են գյուղից մոտ 1.5 կմ հեռավորության վրա։

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն ապրիլի 27–ի առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ էին տվել:

Անջատում հանուն փրկության․ Փաշինյանն ու Մակրոնը խոսել են Արցախի մասին