Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ

ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ Էլիզաբեթ Պետրոսյանն առաջին անգամ չէ, որ հրավիրվում է Քննչական վարչություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը, հրավիրվել է ՊԵԿ քննչական վարչություն։ Մամուլում տարածված այս տեղեկությունն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Այո՛, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է»,– ասաց Հովհաննիսյանը։ Իսկ թե ինչ քրեական գրծի շրջանակներում, ՊԵԿ նախագահը հրաժարվեց պատասխանել` լրագրողներին առաջարկելով դիմել նախաքննական մարմին։

Դիտարկմանը, թե նախկին մարզպետի կնոջ նկատմամբ քննչական գործողությունները գնահատվում են իբրև քաղաքական ճնշում, Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.

Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե. նրան նոր մեղադրանք է առաջադրվել

«Քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ ձեր նշած անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլև ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»։

Պեկ նախագահը նաև հայտարարեց, որ Էլիզաբեթ Պետրոսյանն առաջին անգամ չէ, որ հրավիրվում է Քննչական վարչություն, և որ նախկինում էլ հրավիրվել է։

Հիշեցնենք` ապրիլի 26-ին մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ PARA TV-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը հրավիրվել է ՊԵԿ քննչական վարչություն ու մի քանի ժամ շարունակ գտնվել այնտեղ։

Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հորը Քննչական կոմիտե են կանչել. փաստաբան