Տավուշի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Թաթուլ Ստեփանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։

Համաձայն որոշման՝ Թաթուլ Ստեփանյանին ազատել են Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք՝ Ստեփանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլի 13-ից։

Ապրիլի 1-ին էլ պաշտոնից ազատվել էր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար։