ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1990թ. ծնված բնակչի դին՝ հյուրասենյակի ջեռուցման համակարգի երկաթյա խողովակից կախված վիճակում: Տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ
Քաղաքացուն հայտնաբերել են ապրիլի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում,։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ:
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: