Մոսկվայում բացվեց Կարո Հալաբյանի արձանը. տեսանյութ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և նշել, որ հուշարձանի բացումը տեղի է ունենում Կարո Հալաբյանի ծննդյան 125-ամյակին ընդառաջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Մոսկվայի «Սոկոլ» մետրոյի կայարանի մոտ գտնվող Մալի Պեսչանի նրբանցքում բացվեց նշանավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանը։ Սա ՌԴ–ում ՀՀ դեսպանության նվերն է մայրաքաղաքին, որի ճարտարապետական դիմագիծը կերտելու գործում անփոխարինելի հետք է թողել Կարո Հալաբյանը։ Արձանը տեղադրելու մտահղացումը դեսպան Վարդան Տողանյանինն է։

Բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Ելույթ ունենալով միջոցառմանը ՝ Տողանյանը նշել է, որ հուշարձանի բացումը տեղի է ունենում Կարո Հալաբյանի ծննդյան 125-ամյակին ընդառաջ, որը նշվելու է հաջորդ տարի:

«Կարո Հալաբյանի բրոնզաձույլ արձանը մարմնավորում է մեր ժողովուրդների սերտ կապերը, խորհրդանշում մեր ընդհանուր անցյալը և մեր համատեղ ապագան», - ասել է Տողանյանը՝ իր խոսքում շնորհակալություն հայտնելով նաև Մոսկվայի քաղաքային իշխանություններին՝ նախաձեռնությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:

Բացման խոսքով հանդես են եկել նաև Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, Մոսկվայի Սոկոլ շրջանի վարչության ղեկավար Ալեքսեյ Բորիսենկոն, ճարտարապետի թոռնուհու որդին՝ Գեորգի Մելքոնյանը:

Ինչպես է հայը Թիֆլիսում կառուցել դղյակ, որը ճարտարապետության գլուխգործոց է հռչակվել

Միջոցառմանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը և ճարտարապետ Աշոտ Թադևոսյանը, ճարտարապետական հանրության, մշակույթի, գիտության և հասարակական ոլորտի ռուս և հայ գործիչներ:

Հայ ճարտարապետների նախագծով «շուռ տված» կինոթատրոն կկառուցվի Մոսկվայի սրտում

Բրոնզե այդ մոնումենտալ աշխատանքը կերտել է հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը։ Կոմպոզիցիայի ճարտարապետական լուծումները Աշոտ Թադևոսյանինն ու Անդրեյ Ֆրանգուլյանին են։

Սոչիի Ծովային կայարանը. ինչպես անհետացավ Կարո Հալաբյանի անունով հուշատախտակը