Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար

52-ամյա Ջոնսը Քիմի մտերիմ ընկերներից է, նա Քարդաշյանին օգնել է իրավաբանի մասնագիտություն ստանալու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո սկսել է հանդիպել մեկ այլ տղամարդու հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ 40-ամյա Քիմ Քարդաշյանը սիրավեպ է սկսել CNN-ի լրագրող 52-ամյա Վան Ջոնսի հետ։ Առայժմ հայտնի չէ, թե որքան լուրջ են նրանց հարաբերությունները, բայց զույգին շատ են տեսնում տարբեր վայրերում։

Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար

Հայտնի է, որ Ջոնսը Քիմի մտերիմ ընկերներից է, նա օգնել է Քարդաշյանին իրավաբանի մասնագիտություն ստանալու հարցում։

Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին

Քիմ Քարդաշյանի հավանական ամուսինները

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը ամուսնացած է եղել երեք անգամ, վերջին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, նա բաժանվել է այս տարվա փետրվարին։ Նրանք չորս երեխա ունեն՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։

Իսկ Վան Ջոնսը 14 տարի է ապրել կնոջ՝ Ջանա Քորթերի հետ, նրանք բաժանվել են 2019-ին։

Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում