«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Մեր մայրաքաղաքի լանդշաֆտը սրընթաց կերպով փոխվում է, բայց քաղաքը դրա հետ մեկտեղ աստիճանաբար կորցնում է իր կոլորիտը։ Նրան ինքնատիպություն են հաղորդում միայն վահանակները, նրբագեղ նստարաններն ու յուրօրինակ կանգառները։
Sputnik

Ժամանակակից ճարտարապետական լուծումների մրցավազքի մեջ կառուցապատողները հաճախ մոռանում են քաղաքի անկրկնելի ոճի մասին։ Պատմական կենտրոնում նյույորքյան երկնաքերների և հին խորհրդային շենքերի անհասկանալի խառնուրդը ստիպում է տարակուսանքով թոթովել ուսերը և խորը շունչ քաշել։

Այսօր մեզ համար թանկ անցյալի մասին հիշեցնում են փողոցային դիզայնի` առաջին հայացքից անկարևոր տարրերը։ Մայրաքաղաքի լանդշաֆտի այդպիսի աննշան, բայց կարևոր դետալներից են ազգային ոճով կանգառները։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Հայկական ոճով առաջին տրանսպորտային «տաղավարը» ստեղծել է Outdoor Effect հայրենական ընկերությունը։ Տվյալ պահին կազմակերպությանը հաջողվել է պատրաստել և տեղադրել 15 նման կանգառ։ Նախատեսվում է տեղադրել ևս 30–ը։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Տրանսպորտային կանգառների դիզայնը, որի վրա աշխատել է Outdoor Effect–ի թիմը, յուրահատուկ է։ Յուրաքանչյուր տաղավարում որպես տարբերանշան տեղադրված է հայոց այբուբենի տառերից մեկը։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Զարդանախշերն ընտրել է պրոֆեսիոնալ նկարիչների թիմը։ Ընտրության հիմնական չափանիշը բուն հայկական մոտիվներն են։

«Մենք իհարկե գիտենք, որ այբուբենն ունի 39 տառ։ Կանգառներն ավելի շատ կլինեն, մենք առայժմ չենք որոշել, թե ինչպիսի տարբերանշաններ են տեղադրվելու ապագայում, բայց հաստատ ինչ–որ բան կմտածենք»,–ասաց Outdoor Effect ընկերության հիմնադրամի հիմնադիր Արթուր Կարապետյանը։

Ընկերությունն ուզում է իր հետքը թողնել քաղաքային լանդշաֆտի ձևավորման մեջ։ Հենց այդ պատճառով էլ տրանսպորտային կանգառները պատրաստել են ամուր չուգունից։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

«Outdoor Effect–ի ամբողջ թիմն ուզում է, որ ստեղծարար մտահղացումը երկար ապրի։ Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր աշխատանքն ուրախացնի մեր սերունդներին և մայրաքաղաքի հյուրերին, հենց այդ պատճառով կանգառները պատրաստել ենք ամուր չուգունից», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Կառուցվածքը մտածված է մինչև ամենաչնչին մանրուքը։ Չնայած էթնիկ ուղղվածությանը, հասարակական տրանսպորտի տաղավարները կարելի է հարմարեցնել ժամանակակից ճարտարապետական միտումներին։ Օրինակ, հասարակ ամրակների օգնությամբ կարելի է ավելացնել ավտոբուսների և երթուղային տաքսիների երթուղիների ցուցատախտակը։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Ամռան ամիսներին ուղևորների հարմարավետության համար գործելու են սառեցման համակարգեր։ Եվս մեկ հաճելի լրացում` ընդարձակ հարթակ գովազդային պաստառների համար։ 

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Նշենք, որ Outdoor Effect–ի շնորհիվ մայրաքաղաքում տեղադրվել են առաջին պիլլարսները (գովազդային վահանակներ)։ Եվ եթե շատ եվրոպական և ամերիկյան քաղաքներում դրանք բավական դժգույն են, ապա մեզ մոտ դրանք իսկապես աչքի ընկնող են։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Տեղադրվել են նաև ապակե գմբեթով գլանաձև հատուկ չուգունե կառույցներ` «Երևանյան աֆիշ» անվանումով։ Գունապնակը խիստ է. դիզայներները շեշտը դրել են ածխագույնի և մուգ ոսկեգույնի վրա։ Բարդ ձևերի ու հարուստ երանգների համադրությունը յուրահատուկ ռետրո տեսք է հաղորդում քաղաքին։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Թատերական ներկայացումների գովազդը, ի դեպ, անվճար է տեղադրվում։ Այսպիսով ընկերությունն ուզում է ավելի մեծ ուշադրություն գրավել Երևանի մշակութային միջոցառումների նկատմամբ։