ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վաղը` ապրիլի 28-ին, հանրային կերպով կպատվաստվի կորոնավիրուսի դեմ: Sputnik Արմենիային առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ նախարարը պատվաստվելու է «AstraZeneka» պատվաստանյութով:
Նշենք, որ նախարարը կպատվաստվի ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում»։
Հիշեցնենք, որ «AstraZeneka»-ով պատվաստումները նախատեսված են բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար:
«AstraZeneka»-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Հայաստան է ներկրվել «Սպուտնիկ- V» պատվաստանյութ` նախատեսված 14 000 անձի համար
«Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար:
Ի դեպ, պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում ` հաշվի չառնելով առաջնային օղակում գրանցված լինելու հանգամանքը:
Ո՞ր դեղամիջոցներով է պետք պատվաստվել Եվրամիության երկրներ մեկնելու համար