Գլխավոր շտաբի պետի տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գեներալ Մակարյանը մեղադրվում է մարտական պայմաններում թույլ տված պաշտոնեական անփութության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի նկատմամբ քրեական գործի շրջանակում ընտրվել է խափանման միջոցը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Գեներալը չհեռանալու մասին ստորագրություն է տվել։

Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե. նրան նոր մեղադրանք է առաջադրվել

Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3 մասով՝ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը զգալի վնաս է պատճառել, կատարվել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտական պայմաններում:

Հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գեներալը մեղադրվում է անփութության համար, որը Արցախում անցած տարվա պատերազմի ժամանակ 60 զինվորականներից բաղկացած սոտրաբաժանման անհետ կորչելու պատճառ է դարձել:

ԳՇ պետի տեղակալին մեղադրանք էր առաջադրվել դեռևս մարտին։