Երկրորդ կյանք խոնարհված ծաղիկներին․ Ծիծեռնակաբերդում ծաղկահավաք է

Ամեն տարի մարդիկ հազարավոր ծաղիկներ են խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որոնք հետո թղթի, բացիկների ու մոմերի են վերածվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումները եզրափակվեցին ավանդական ծաղկահավաքով: Անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում՝ վերածվելով թղթի, բացիկների ու մոմերի», - գրված է կառավարության Facebook–յան էջում։

Ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մարդիկ տասնյակհազարավոր ծաղիկներ են խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում, երբ իմացան Բայդենի ուղերձի մասին. տեսանյութ