Դա սոսիների պուրակը չէ. ՇՄ նախարարությունը՝ Ալիևների աղմկահարույց լուսանկարի մասին

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել լրատվամիջոցներով տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառման վերաբերյալ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ համացանցում տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։

Դա սոսիների պուրակը չէ. ՇՄ նախարարությունը՝ Ալիևների աղմկահարույց լուսանկարի մասին

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64,2 հա է, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

«Այնտեղ մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել»,-նշված է պարզաբանման մեջ։

Եթե չլինի Սյունիքը, տապանաքար կարող ենք դնել Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ

Կից ներկայացվում է նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրի առաջին սահմանասյան լուսանկարը, որը մինչ պատերազմը, ըստ սահմանային կոորդինատների՝ տեղադրվել էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին և որը սահմանային փոփոխության չի ենթարկվել: