ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ ու հաղթելու է. Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ ուժ ստանալու է 50 +1 տոկոս ձայն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` ԲՀԿ-ն ընտրությունների գնալու է միայնակ ու հաղթելու է։ Պատգամավորը նման հայտարարություն արեց ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում։

Հայտնի է` երբ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

«Շատ կարևոր է, թե դու ընտրությունների ումով ես գնում և ինչով ես գնում: Այսինքն` ինչ քաղաքական թիմով և ինչ ծրագրով: Մենք պետք է գնանք հաղթելու, և դա լինելու է: Մենք անպայման հաղթելու ենք, և այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ ուժ 50+ 1 տոկոս ձայն ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից հաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար: Այսօր ստեղծվել են նախադրյալներ, որ պետք է իշխանության գա այնպիսի մի քաղաքական ուժի լիդեր, որը երբևէ իշխանության չի եղել»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` կոալիցիաների հարց դեռ չեն քննարկում։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան:

Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին

Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով։