Մայիսի 1-ին` ժամը 13-ին, Երևանի կամերային թատրոնում «Մենք ենք» հիմնադրամի հետ համատեղ կանցկացվի «Երևանը` տեսանելի և անտեսանելի» քաղաքացիական ակցիան, որի նպատակն է երևանցիների ուշադրությունը հրավիրել այն բանին, թե ինչ է կատարվում իրենց հարազատ քաղաքի հետ:
Ակցիայի նախօրեին` ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, միջոցառման հեղինակ-կազմակերպիչ` լրագրող, գրող, ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը կպատմի, թե ինչպես կարելի է ձևավորել հասարակական կարծիք և պատշաճ գնահատել ստեղծված իրավիճակը, ինչը որոշիչ կլինի Երևանի համար, որը միշտ եղել է բարձր ճաշակի և ստեղծագործական լուծումների խորհրդանիշ:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։