ԱՄՆ-ն ուզում է բաց երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ. Պետդեպ

Մոսկվայի հետ հարաբերությունները «խնդրահարույց» կմնան, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է դրան ։ Կարևորը` դրանք լինեն կանխատեսելի և կայուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է բաց երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։

Լավրովը համարում է, որ ԱՄՆ-ում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին շիզոֆրենիկ նոտաներ են հնչում

«Մենք ցանկանում ենք բաց երկխոսություն հաստատել և պահպանել ռազմավարական կայունության հետ կապված մի շարք հարցերի շուրջ, այդ թվում` սպառազինությունների վերահսկման վերաբերյալ քննարկումները՝ ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) մասին պայմանագրի երկարաձգման հարցում: Մենք նախատեսում ենք, որ այս թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կունենանք առաջիկա ամիսներին»,– ասել է Փրայսը։

Նա պատասխանել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի այն հայտարարությանը, որ Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է երկխոսություն սկսել ռազմավարական կայունության շուրջ և քննարկել առանց կոնֆլիկտների միջավայր ստեղծելու հարցը:

Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ

Փրայսն ընդգծել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունները «խնդրահարույց» կմնան, սակայն ԱՄՆ-ն դրան պատրաստ է:

ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը նշել է` իրենց նպատակը Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ կառուցելն է։

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում