Ադրբեջանցիները նահանջել են. Մարտակերտի շրջանում նրանք 370 մ առաջ էին եկել

Բանակցություններին մասնակցել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:

Արավուսի նույն հովվի նկատմամբ ադրբեջանցիները երկու անգամ են ոտնձգություն կատարել. ՄԻՊ

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Նրա խոսքով՝ իմանալով իրողության մասին և տեղեկացնելով երկրի ղեկավարությանը՝ ինքն անձամբ է մասնակցել բանակցություններին:

«Խնդրի մասով բանակցել ենք հայկական զինված ուժերի սպայակազմի, ադրբեջանցիների և Նոր Ղազանչի գյուղում տեղակայված ռուս խաղաղապահների հետ: Թշնամին պատճառաբանում է, որ դրանք իրենց պատմական հողերն են, ինչին հակառակ՝ պատասխանեցինք, որ այս տարածքները հայկական պատմական հողեր են:

Ղեկավարության միջամտությամբ՝ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ են տվել: Ի դեպ, նշեմ, որ հունվարին նման անհաջող դեպք ևս գրանցվել է. գյուղացիները հողերի մշակմամբ զբաղվելու ժամանակ էին նկատել»,- տեղեկացրել է Հ. Բախշիյանը:

Ռուս սակրավորները ականազերծում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական տարածքներ