ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանում հերթական ինքնասպանությունն է կանխվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` ապրիլի 26-ին` ժամը 03։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ա․ Խ․-ն (ծնված 1994 թ․) անցել է կամրջի արգելապատնեշը։
Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան
Փրկարարների և հոգեբանի համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինիս ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է