ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղազախստանի «Սարի Շագան» զորավարժարանում հաջողությամբ փորձարկել են ՀՀՊ համակարգի նոր հրթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ օդատիեզերական ուժերի ՀՀՊ միավորման հրամանատար գեներալ-մայոր Սերգեյ Գրաբչուկն ասել է, որ նոր հակահրթիռը մի շարք փորձարկումներից հետո հաստատել է սկզբնական բնութագրերը, մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են խնդիրը՝ ճշգրտությամբ խոցելով պայմանական թիրախը:
Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով
ՀՀՊ համակարգը ծառայում է օդատիեզերական ուժերին ու նախատեսված է օդատիեզերական հարձակման միջոցների հարվածներից պաշտպանվելու համար:
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել
«Սարի Շագան» զորավարժարանում ՀՀՊ համակարգի հրթիռի փորձարկումների մասին ՊՆ-ն վերջին անգամ հայտնել էր անցյալ տարվա նոյեմբերին: Մինչ այդ փորձարկումներ էին իրականացվել 2020 թվականի հոկտեմբերին, 2019 թվականի հունիսին և հուլիսին, 2018 թվականի փետրվարին, հուլիսին, օգոստոսին և դեկտեմբերին և 2017 թվականի նոյեմբերին։
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը