«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը հայերի զանգվածային սպանություններն անվանեց «ցեղասպանություն», ինչը տարբեր քննարկումների թեմա դարձավ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր լրագրողները Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»,– նշել է նա։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը  Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին