Պուտինն ու Մակրոնը կհայտարարեն ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված նոր նախաձեռնության մասին

Նախագահները մտադիր են առաջիկա օրերին ԼՂ հիմնահարցի լուծման առնչությամբ «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկայում հանդես կգան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման նախաձեռնությամբ: Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները նման պայմանավորվախություն են ձեռք բերել հեռախոսազրույցի ընթացքում։ Նախագահները մտադիր են առաջիկա օրերին «կոնկրետ նախաձեռնություններով» հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Մակրոնը ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել էր ղարաբաղյան հարցի քաղաքական լուծման գործում միջազգային համագործակցությունը։