Կիպրոսը մայիսի 10-ից բաց է հայաստանցի զբոսաշրջիկների համար, բայց մեկ պայմանով

Կիպրոսի իշխանություններն հայտնել են զբոսաշրջիկների համար սպասված լուրը, ինչը կթեթևացնի ամառային սեզոնի պլանավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. Կիպրոսը մայիսի 10-ից առանց որևէ սահմանափակման բաց է պատվաստված զբոսաշրջիկների համար, այդ թվում նաև նրանց, ովքեր պատվաստվել են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը Կիպրոսի զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսին հայտնել է Կիպրոսի CNA լրատվական գործակալությանը։

Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկի

Նրա խոսքով՝ Կիպրոսի իշխանությունները այսօր հայտնել են զբոսաշրջիկների համար սպասված լուրը, ինչը կթեթևացնի ամառային սեզոնի պլանավորումը: Երկիր մուտք գործել հնարավոր կլինի նաև կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում:

«Մենք կտեղեկացնենք մեր արտասահմանյան գործընկերներին, որ մայիսի 10 -ից նրանք, ովքեր պատվաստվել են, այն 65 երկրներից, որոնց հետ սահմանը մենք վերջերս բացել ենք, կարող են Կիպրոս գալ առանց թեստավորման։ Նրանց չենք մեկուսացվի, նույնիսկ եթե շփվել են կորոնավիրուսով վարակվածի հետ», - ասել է Պերդիոսը:

Նրա խոսքով ՝ դրանք ԵՄ անդամ երկրներ են, ներառյալ Նորվեգիան և Իսլանդիան, ինչպես նաև Շվեյցարիան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Կանադան, Եգիպտոսը, Վրաստանը, Իսրայելը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Ուկրաինան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը:

«Մոտավորապես այդ 65 երկրների քաղաքացիներն իրավունք ունեն Կիպրոս այցելել նաև բացասական թեստի առկայության դեպքում (կախված երկրների դասակարգումից` կանաչ, նարնջագույն և կարմիր կատեգորիայի)։ Բայց նրանք, ովքեր պատվաստվել են երկու դեղաչափերով կամ ավարտել են պատվաստումը (քանի որ բավարար է Johnson & Johnson պատվաստանյութի մեկ չափաբաժինը), կկարողանան Կիպրոս ժամանել առանց թեստ հանձնելու», - հայտարարել է Պերդիոսը:

Ռուսաստանը փակում է Թուրքիայի օդը. ի՞նչ է լինելու 2021 թվականի զբոսաշրջային սեզոնի հետ

Նա հավելել է, որ դա վերաբերում է նաև ռուսական պատվաստանյութին։

Չնայած «Սպուտնիկ V»-ն լիցենզավորված չէ եվրոպական դեղամիջոցների գործակալության կողմից, բայց ԵՄ ցանկացած երկիր իրավունք ունի հավանություն տալ երրորդ երկրներից այլ պատվաստանյութերի և ընդունել դրոնով պատվաստված զբոսաշրջիկների: