Հայտնի է` երբ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով վարչապետի ընտրության անցկացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Մայիսի 3-ին Ազգային ժողովում հատուկ նիստ կլինի, որի ընթացքում էլ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը. տեղեկացնում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար չպետք է լինի. հրաժարականի իմաստը հենց դա է

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,–նշված է Միրզոյանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե չմնալ՝ որոշում է հրաժարական ներկայացրած վարչապետը