Հայ-հնդկական ռազմական համագործակցություն. նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Sputnik

Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայաստանը նոր դեսպան ունի Հնդկաստանում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական ընթացք հաղորդելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների ընթացքի և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի, տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների վերաբերյալ: