Դիլիջանի մի շարք հասցեների և Մաքենիսի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազասպառողներին խնդրում է պահպանել անվտանգության կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջանի մի շարք հասցեների և Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի մի հատվածի գազամատակարարումը. Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

«Գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան և Գայի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Թամրազյան և թոռներ», «Վ.Ղալումյան», «Մանարս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի Վարդենիսյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազի հնարավոր թանկացումը Կենտրոնական բանկի կանխատեսումներում դեռ չի հաշվարկվել