Եվրանեսթում բարձրացվել է գերիների հարցը. Ադրբեջանի հակահայկական առաջարկները մերժվել են

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը պատմել է, թե ինչ հակահայկական քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը, և ինչպես են դրանք ընկալել եվրոպացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Հայ գերիների վերադարձի հարցի վերաբերյալ Եվրանեսթում կա լայն կոնսենսուս։ Այսօր Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը։

Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում է Հայաստանին. Միրզոյանը Եվրանեսթում խոսել է գերիների մասին

«Ոչ միայն մեր պատվիրակները, այլև մի շարք եվրոպացի պատգամավորներ ելույթ ունեցան և նշեցին, որ Ադրբեջանն անպայման պետք է կատարի իր պարտավորությունները։ Բնականաբար, խոսեցինք նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունից, շեշտադրումներ կատարեցինք Բաքվում բացված «պուրակի» խայտառակ պատմության վրա, խոսեցինք հայկական մշակութային ժառանգության հարցերի մասին»,– ասաց Ենգիբարյանը։

Գերիների հարցում Հայաստանն ակնկալում է իր բարեկամների աջակցությունը. ՀՀ նախագահ

Պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ Եվրանեսթի լիագումար նիստի բացմանը հեռավար ուղերձով հանդես էր եկել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Իսկ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ելույթ չի ունեցել, ինչը հայկական կողմին թույլ է տվել ենթադրելու, որ Ադրբեջանում գոհ չեն Եվրանեսթի աշխատանքից, քանի որ ըստ Ենգիբարյանի` նրանց առաջարկած բոլոր հակահայկական կետերը բոլոր բանաձևերից դուրս են մղվել։

«Ընդհուպ մինչև էներգետիկ հարցերով հանձնաժողովում ադրբջանցիները փորձում են իրենց բառապաշարով վնաս հասցնել Հայաստանի շահերին, ինչն իրենց չի հաջողվում»,– ասաց Ենգիբարյանը։

Եվրանեսթը կոչ է անում ԼՂ հակամարտող կողմերին նվազեցնել լարվածությունը շփման գծում

Էներգետիկ հանձնաժողովի անդամ Արման Եղոյանը հայտնեց, որ Ադրբեջանը բարձրացրել է «սովետական ատոմակայանների» հարցը` դրա տակ նկատի ունենալով Մեծամորի հայկական ԱԷԿ–ը։

«Ադրբեջանի բոլոր առաջարկները` աչալուրջ լինել, անվտանգությունն ապահովել, ընդհուպ` փակել, բնականաբար, տապալվեցին այդ հանձնաժողովի նիստում»,– ասաց Եղոյանը` հավելելով, որ փաստորեն ԽՎ–ի մակարդակով փաստվեց, որ ՀԱԷԿ–ի անվտանգության խնդիր գոյություն չունի։

Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնվել է 2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից` որպես Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս։

Եվրանեսթի ներխորհրդարանական ֆորումին մասնակցում են ԵԽ անդամ երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդարանների ներկայացուցիչները։

Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին