Արցախ է ուղարկվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Մարդասիրական ակցիային աջակցել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Կարևոր դեր են ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր «Աերոֆլոտի» առավոտյան չվերթով Մոսկվայից Երևան է ուղարկվել «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի 7500 կրկնակի չափաբաժին, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Այս մարդասիրական ակցիան նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է միջազգային ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ

«Այս տարվա հունվարին Պետդուման իմ առաջարկությամբ կողմ քվեարկեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ուղղված դիմումին, որով առաջարկվում էր պատվաստման հարցում օգնել «թեժ կետերի» քաղաքացիական բնակչությանը, այսպես կոչված, «չճանաչված պետություններում»՝ Մերձդնեստրում, ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես այն ժամանակ ընդգծել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, խոսքը նրանց մասին է, ում բացի Ռուսաստանից, ոչ ոք չի օգնում»,– ասել է «Լազարյան ակումբի համակարգող. Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Մարդասիրական ակցիայի կազմակերպման աշխատանքը որոշակի ժամանակ է պահանջել, քանի որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը մեծ է, բայց միաժամանակ լուծվել է սեփական բնակչությանը պատվաստելու հարցը:

Ռուսական պատվաստանյութի խմբաքանակներն արդեն հասել են նաև Մերձդնեստր և Դոնբասի Հանրապետություն։

Երևան բերված պատվաստանյութն ուղիղ ճանապարհով կուղարկվի Ստեփանակերտ՝ ռուս բժիշկներին, որոնք արդեն պատվաստել են խաղաղապահ զորակազմի զինծառայողներին:

Ակցիան իրականացնելու գործում աջակցել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գործարարներ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը, Կամո Ավագումյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը։

Այդ նպատակով գումարներ ծախսելու կարգադրիչներ են հանդես եկել նաև Արցախի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։

Հիշեցնենք` «Սպուտնիկ V»–ի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան բերվեց ապրիլի 4-ին։