Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար

Հայաստանը ջանք չի խնայի գերիներին վերադարձնելու համար, բայց նրան այդ հարցում միջազգային հանրության աջակցությունն է անհրաժեշտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ պատանդներին ու գերիներին։ Այս մասին Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն ասել է իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով նամակ է գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

 «Կարող եմ միայն կրկնել Եվրամիության դիրքորոշումը. եթե մենք որևէ փոխվստահություն ենք ակնկալում, անհրաժեշտ է կատարել գերիների շուտափույթ վերադարձի մասին  պահանջը»,- ավելացրել է նա:

Արա Այվազյանն իր հերթին նշել է, որ Երևանն ամեն ինչ անելու է գերիներին վերադարձնելու համար, սակայն ՀՀ-ին միջազգային աջակցություն է անհրաժեշտ։

Նշենք, որ Լիտվայի արտգործնախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Հավելենք, որ եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի հաստատուցմից հետո Հայաստանին է վերադարձվել 72 գերի։