Անկարայում ԱՄՆ դեսպանատան հսկողությունն ուժեղացվել է

Մտավախություն կա, որ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող ուղերձից հետո կարող է բողոքի ալիք բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Անկարայում խոստացվել են ԱՄՆ դեսպանատան պահպանության միջոցառումները։ Թուրքական իշխանությունները ստիպված են եղել նման քայլի դիմել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցները հսկում են թուրքական ոստիկանության ուժեղացված ջոկատները։

Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է։ Տրանսպորտի երթևեկությունը չի դադարեցվել, բայց փակ է հետիոտնային ճանապարհը Աթաթուրքի ծառուղու մայթով, որն անցնում է դիվանագիտական առաքելության տարածքի մոտով։

Շաբաթ և կիրակի օրերին Թուրքիայում շուրջօրյա պարետային ժամ է գործել, որը սահմանվել է համավարակի պատճառով, ուստի այդ օրերին ամերիկյան դիվանագիտական առաքելության մոտ բողոքի ակցիաներ չեն անցկացվել: Դեսպանատան մոտ ցուցարարներ չեն երևացել նաև այսօր։

«Ինչպես տեսնում եք, մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է։ Հնարավոր բողոքի ակցիաների մասին տեղեկություններ չենք ստացել։ Սակայն ամեն դեպքում մեր հերթապահությունն ուժեղացվել է», - ՌԻԱ Նովոստիին ասել է ոստիկաններից մեկը։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը  Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցները։