ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Գյուլբենկյան–Ավետիսյան փողոցների խաչմերուկում։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 12:10-ի սահմաններում բախվել են Toyota Camry և Toyota Sienta մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota Camry-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել թոնրատան տարածքում՝ կոտրելով պատն ու ապակիները:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից երկուսը երեխաներ են։
Մինչ բժիշկների՝ դեպքի վայր հասնելը տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել թոնրատան աշխատակիցները։
Վթարի հանգամանքները պարզվում են։