ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Սյունիքի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում ապրիլի 25-ին՝ կեսգիշերն անց, փոխհրաձգություն չի եղել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները։
«Սյունեցիների քայլերն արդարացի էին». Սյունիքի նախկին մարզպետը մասնակցում է բողոքի ակցիային
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
ՊՆ-ից շեշտում են, որ ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց: