Փաշինյանն ուղերձով հանդես կգա

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ ապրիլի 20-ից հետո հրաժարական է տալու, սակայն չէր մանրամասնել, թե երբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ ներկա է եղել «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին

«Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով»,- նշված է գրառման մեջ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հրաժարական կտա ապրիլի 20-ից հետո։

Հիշեցնենք, որ նախատեսվում է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։