Նախագահի աշխատակազմում ստացել են Փաշինյանի հրաժարականի դիմումը

Հունիսի 20-ին հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, եթե ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չընտրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դիմումը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմից։

«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի արտահերթին․ Փաշինյանը վարչապետի թեկնածուն է

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանդես եկավ ուղերձով ու հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում։

Ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա ապրիլի 20-ից հետո։

Դրանից հետո խորհրդարանը պետք է երկու անգամ վարչապետ չընտրի։ ԱԺ–ն դրանից հետո համարվելու է լուծարված և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։