ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր, տեղեկացնում է armsport.am-ը։ Մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել։
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Տեղեկացնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի նկատմամբ։