ՌԱԴԻՈ

ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամների` խորհրդի կազմից դուրս գալու որոշմանը,  ԵՊՀ գիտխորհրդի և մայր բուհի շուրջ ստեղծված թնջուկին։
Sputnik
ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

15 անդամների դուրս գալն անհնարին դարձրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեությունը. ներկայումս գործ ունենք բավականին սուր կոնֆլիկտի հետ, որի մի թևում ԿԳՄՍ նախարարությունն է, մյուսում` ԵՊՀ գիտխորհուրդը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` մեկնաբանելով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը։

«Այս ամենի պատճառն այն է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բավական քաղաքականացված հարձակում եղավ ԵՊՀ-ի վրա. պահանջեցին Արամ Սիմոնյանի անհապաղ հրաժարականը, և որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն թեզը, թե ինչու, օրինակ, միայն Արամ Սիմոնյանի, արդյո՞ք Հայաստանի կրթության ոլորտում չկային «նախկինների» այլ ներկայացուցիչներ»,- ասաց նա։

ԵՊՀ–ի հատուկ կարգավիճակը պետական գաղտնի՞ք է. ԿԳՄՍՆ–ն խուսափում է հստակ տեղեկություն տալուց

Փորձագետի կարծիքով` նախկին ռեկտորի նկատմամբ որոշակի անձնական ամբիցիաներ կային, կարճ ասած` իշխանությունը այդ պաշտոնի վրա աչք ուներ։ Ասում է` ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը։

«Ցանկություն կար ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, բայց հետո ինչ-ինչ հանգամանքներով ձգվեց, գուցե թեկնածուները չէին համապատասխանում, այնուհետև իշխանության ներսում էլ տարաձայնություններ առաջացան, և այդպես ձգվեց, և ունեցանք այս իրավիճակը»,- նշեց նա։

Սերոբյանը տեղի ունեցածն անթույլատրելի է համարում։ Սխալ կառավարման ու անհարկի միջամտությունների հետևանքով բուհը 3 տարի ցնցումների մեջ է, իսկ պառակտումը գիտխորհրդի ներսում էլ ավելի խորացրեց կոնֆլիկտը։

«Կոնֆլիկտը շատ սուր է, շատ։ Ակնհայտ է, որ ԵՊՀ կառավարումը բարդ աշխատանք է, և հիմա այդ բարդ աշխատանքին այս լարվածությունն էլ ավելացնելը ոչ ոքի համար ձեռնտու չէ»,- հավելեց Խաչատրյանը։ 

Փարձագետը չի բացառում, որ բուհի ռեկտորի ընտրության ժամանակ որոշակի ցնցումներ լինեն։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից

Նշենք, որ ապրիլի 23-ին ԵՊՀ ԳԽ-ն Հոգաբարձուների խորհրդի 15 անդամների` խորհրդից դուրս գալու որոշը դատապարող հայտարարություն տարածեց։ Հայտարարության մեջ նշվում է, որ  նրանք ընդամենը մի քանի ամիս առաջ էին նշանակվել կառավարության և լիազոր մարմնի կողմից և իրենց որոշմամբ բացահայտ արհամարհական և անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Մայր բուհի նկատմամբ՝ ըստ ամենայնի ղեկավարվելով մեկ կենտրոնից: