Արոնյանն առցանց մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո

Հայ գրոսմայստերն անցկացրել է 5 պարտիա, որոնցից 4-ում խաղացել է ոչ-ոքի, մեկում հաղթանակ է տոնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի Champions Chess Tour-ի հերթական New In Chess Classic առցանց շախմատային մրցաշարին։ Հայ գրոսմայստերն արդեն անցկացրել է 5 պարտիա․ 4-ն ավարտվել է ոչ-ոքի, իսկ մեկում հաղթանակ է տարել։ Նա ոչ ոքի է խաղացել ամերիկացի Լենիեր Դոմինգես Պերեսի, հնդիկ Գուջրատի Վիդիտի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, նորվեգացի Արյան Տարիի հետ, հաղթել է անգլիացի Գևեյն Ջոնսին ու այժմ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է։

«Ինձ հասկացրել են, որ իմ կարծիքը ոչինչ չարժե». Լևոն Արոնյանն անկեղծացել է

Նշենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 2-ին։ Մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է։ Հաղթող շախմատիստը կստանա 30 հազար դոլար։

Հավելենք, որ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արոնյանն այլևս հանդես չի գալու Հայաստանի դրոշի ներքո: Շախմատիստը հայտարարել է, որ այսուհետ ներկայացնելու է ԱՄՆ–ն։

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը»