Արմեն Սարգսյանը ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը

Հրաժարականից հետո պետք է երկու անգամ վարչապետ չընտրվի, որից հետո ԱԺ–ն կհամարվի լուծարված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. ՀՀ նաքխագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու հրամանագիրը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Քաղաքացու բերած, քաղաքացու տարած․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը՝ ընդունել կառավարության հրաժարականը»,-նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հանդես եկավ ուղերձով ու հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում։

Ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա ապրիլի 20-ից հետո։

Դրանից հետո խորհրդարանը պետք է երկու անգամ վարչապետ չընտրի։ ԱԺ–ն դրանից հետո համարվելու է լուծարված և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։