Արդյոք սրտի համար վտանգավոր է ձախ կողքի վրա քնելը. բժշկի դիտարկումը

Բժիշկը խոսել է նաև փորի վրա քնելու վտանգների և դրա ազդեցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Սրտաբան– ռեանիմատոլոգ Գերման Գանդելմանը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հերքել է այն կարծիքը, որ ձախ կողքի վրա քնելը կարող է բացասաբար ազդել սրտի առողջության վրա։

«Մարդը կարող է պառկել այնպես, ինչպես սովոր է»,– կարծում է բժիշկը։

Ինչ հիվանդության նշան կարող են լինել ուշ առաջացող խալերը. բրիտանացի բժիշկների բացահայտումը

Նա բացատրել է, որ սիրտը գտնվում է կողերից կազմված «պատնեշի» հետևում, որը ճնշումից պաշտպանող կոշտ տուփի դեր է տանում։

Իսկ նյարդաբան Եվգենյա Սոկովան խոսել է փորի վրա քնելու վտանգի մասին, քանի որ դա պահանջում է կողքի թեքել գլուխը, ինչը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի զարկերակների և պարանոցի երակների վրա։

Նա նաև հավելել է, որ քնելու նման դիրքը կարող է այտուցներ առաջացնել ներորովայնային ճնշման բարձրացման պատճառով։

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով