Թրյուդոն հորդորել է մի պահ դադար տալ և ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Կանադայի վարչապետը շեշտել է` Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման և ատելության անխիղճ գինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է վարչապետի կայքում։

Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ հիշում ենք նրանց, ովքեր զոհվել և տուժել են հայ ժողովրդի դեմ կատարված անիմաստ գործողություններից: Մենք նաև հարգում ենք նրանց սերունդներին և բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ապրել ովքեր շարունակում են ապրել այդ ողբերգության հետևանքով առաջացած ցավով ու կորուստներով: Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման, օտարման և ատելության անխիղճ գինը։ Կանադան վճռականորեն դեմ է և դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունն ու այլատյացությունը»,– նշել է Թրյուդոն։

Նա ընդգծել է, որ Կանադայում ոգեշնչվում են աներևակայելի փորձություններից չկոտրված հայ ժողովրդի ուժով և հույսով սպասում ավելի խաղաղ ու արդար վաղվան։

Հայ հայտնիների գրառումները Ցեղասպանության օրվա կապակցությամբ

«Բոլոր կանադացիներին հորդորում եմ մի պահ դադար տալ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին և նրանց, ովքեր տեսել են ցեղասպանության սարսափները։ Մենք կհարգենք նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով ամենախոցելին և կաշխատենք մեր աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ»,– նշել է Թրյուդոն։Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին