Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են. ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն և հանգիստ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտին վերաբերող։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին՝ կապված հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

Հիշեցնենք` Պուտինն ու Փաշինյանը հանդիպել էին ապրիլի 7-ին Մոսկվայում։