Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին», - գրված է հաղորդագրությունում։

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր հայ ժողովուրդն ամուր կանգնած է. Ֆրանսիայի պետքարտուղարը Ազնավուրից մեջբերում արեց