ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Բառերը չեն կարող փոխել պատմությունը։ Արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին` Twitter-ում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը: Մեզ չպիտի սովորեցնեն մեր պատմությունը: Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ թշնամին են»,-գրել է Չավուշօղլուն։
Ըստ նրա` Թուրքիան ամբողջությամբ մերժում է այս հայտարարությունը, որի միակ հիմքը պոպուլիզմն է:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։