Երևանի մոտակայքում օրվա մեջ 2–րդ երկրաշարժն է գրանցվել. այն զգացել են Արարատի մարզում

Էիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Այսօր՝ ժամը 12:13-ին, Երևան քաղաքից 16 կմ հարավ-արևելք (Գառնի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Երևանի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում 2 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ՝ 03:54-ին, ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3 բալ։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը