Հայոց ցեղասպանությունը ճանաչելը համարձակ ու ոգեշնչող քայլ է. ՀՀ նախագահը` Ջո Բայդենին

Արմեն Սարգսյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահի ուղերձը նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հրաբերությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել  իր ամերիկացի պաշտոնակցին` Ջո Բայդենին։

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելը համարձակ և ոգեշնչող քայլ է: Դա կարևոր է հայ ազգի և բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում»,–  Twitter–ում գրել է Սարգսյանը։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին

Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի ուղերձը նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հրաբերությունների համար ու  աշխարհը դարձնում ավելի լավը։

​Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն Բայդենի հայտարարությունը «ցավալի» է որակել