Հայաստանը բավական թանկ գին է վճարել ազատության համար. Կարոլինա Ֆերնանդես

Ֆերնանդեսը նշեց, որ Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանը ցանկանում է, որ արդարությունը վերականգնվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հայաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկան, բավական թանկ գին են վճարել ազատության համար։ Հարցն այն է, որ հարուստ աշխարհագրական դիրք են զբաղեցնում Հայաստանն ու Կենտրոնական Ամերիկան, ինչը որոշների մեջ նախանձ է առաջացրել։ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում նման կարծիք հայտնեց Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը։

Ցեղասպանության ողբերգության ցավը նորովի է պատել մեր ժողովրդի հոգին. Գարեգին Բ–ի ուղերձը

«Եթե Կենտրոնական Ամերիկայի դեպքում ազատությունն արժեցել է հազարավոր մարդկանց կյանքեր, որոնք մահացել և սպանվել են քաղաքացիական պատերազմի ժամանակ, ապա Հայաստանի պարագայում միլիոնավոր մարդիկ են մահացել, որպեսզի կարողանան պահպանել հազարամյա իրենց մշակույթը, կրոնը և կարողանան գոյատևել»,–ասաց նա։

Ֆերնանդեսը նշեց, որ ազատությունն աշխարհի լավագույն բառերից մեկն է, քանի որ այն մարդու կարողությունն է` գործել սեփական կամքով, և դա նշանակում է` չկա ճնշում այդ կամքի վրա։

Ֆերնանդեսի խոսքով` Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանը ցանկանում է, որ վերականգնվեն խաղաղությունը, արդարությունը։ Դրանից հետո Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի անունից մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։

Մեր հարևանները պիտի հասկանան, որ հայրենիքից որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ. Միրզոյան

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին