Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական զորախմբի համատեղ գործողությունները

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ այսօր կայացել է նախարարների հեռախոսազրույցը։

Ինչպես են անցել ռուսական ԶՈւ-ի զորավարժությունները Ղրիմում. տեսանյութ

«Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները»,–նշվածէ հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին և 23–ին նույնպես երկու գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքի անվտանգության հարցը