ԱՄՆ նախագահի հայտարարությունը խաթարում է փոխադարձ վստահությունը. Անկարա

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարության մեջ Ջո Բայդենին հորդորել է ուղղել լուրջ սխալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը խարխլում Է Թուրքիայի հետ ունեցած վստահությունն ու բարեկամությունը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման գործում. ՀՀ ԱԳՆ

«Անցյալի վերքերն ամբողջությամբ բուժելու և տարածաշրջանում ապագա կառուցելու համար անկեղծ ջանքեր գործադրելու փոխարեն ԱՄՆ նախագահի հայտարարությունը կհանգեցնի ազգերի բևեռացման և կխանգարի խաղաղությանն ու կայունությանը», - հայտարարել են ԱԳՆ-ում:

Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը

Ըստ Թուրքիայի ԱԳՆ–ի` թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի պատմական փաստերը խեղաթյուրող հայտարարությունը և խորը վերք կհասցնի փոխադարձ վստահությանն ու բարեկամությանը։

ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել այդ լուրջ սխալը, որը, Անկարայի վարկածով,մեկ նպատակ ունի` բավարարել որոշակի քաղաքական շրջանակներին։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին